copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:58 10-03-2022

Նախագահը որևէ ձևով կաշկանդված չէ աշխատելու քաղաքական ամբողջ սեկտորի հետ. Վահագն Խաչատուրյան

«Երբևէ ինքնանպատակ գործողություններ ու պատասխաններ չեն լինի նախագահի կողմից, և շատ կարևոր է, որ նախագահական ինստիտուտը դրսևորվի որպես անկախ մարմին»,- լրագրողների հետ ճեպազրույցում Կառավարության նիստից հետո ասաց նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Լրագրողի հարցին՝ որքանո՞վ կազդեն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները ՀՀ տնտեսության վրա, նա ասաց, որ տնտեսական լրջագույն մարտահրավերներ են սպասում ՀՀ-ին, իսկ խնդիրներ և անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ, որովհետև ոչ մի տնտեսական լավագույն վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը կարող է հայտնվել այսպիսի լուրջ սահմանափակումների մեջ։

«Այն մարդիկ, ովքեր ցանկանում են գալ ՀՀ և ներդրումներ անել, նրանց պահանջները պետք է բավարարել։ Ինքս կարիք ունեմ վերլուծության, և մինչ այժմ տնտեսական լուրջ վերլուծություն չեմ կարդացել, իսկ եզրակացության համար պետք է հաշվի առնել ՌԴ-ում, Եվրոպայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, սահմանափակումների հետևանքը և ֆինանսական այն միջավայրը, որում կանք»։
Խաչատուրյանն ասաց, որ ֆինանսական հոսքերի ապահովման խնդիր ունենք, այսինքն՝ Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից սահմանափակումներ կան, և փոխանցումները չեն աշխատում, որը հիշեցնում է 1990-ականների սկիզբը, երբ նոր էր ձևավորվում ՀՀ ֆինանսական համակարգը։
«Մինչև տարվա վերջ ֆինանսական խնդիրներ ենք ունենալու, բայց Կառավարությունը փորձում է խնդիրների կծիկը բացել, օրինակ՝ ԿԲ-ն հետևում է, թե ինչ է տեղի ունենում միջազգային շուկաներում և, ըստ դրա, կառավարելի է դարձնում մեր ֆինանսական համակարգը»,- նշեց նա։

Անդրադառնալով ՌԴ-ից ներմուծվող հացահատիկի գնաճին՝ Վահագն Խաչատուրյանն ասաց, որ դա անմիջական ազդեցություն ունի մեզ վրա՝ հաշվի առնելով այն, որ համաշխարհային շուկայում ապրանքների գների նվազման միտում կա. «Կառավարությունը պարարտանյութերի հետ կապված հատուկ ծրագրեր է մշակել, որպեսզի կարողանանք տնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար խնդիրները նվազեցնել, քանի որ սելիտրայի գինը 3-4 անգամ բարձրացավ, և փաստորեն գյուղատնտեսությամբ զբաղվողներին պետք էր օգնել: Դա էլ հաշվի առնելով՝ Կառավարությունը հատուկ ծրագրեր է պատրաստել, քանի որ, օրինակ, սպասվող հացահատիկի բերքը, որը պետք է ներմուծվեր Ուկրաինայից, բնականաբար չի լինելու այս տարի»։
Խաչատուրյանը, անդրադառնալով նախագահի ինստիտուտին, ասաց, որ արտաքին քաղաքականություն ձևավորելու գործում նախագահը պետք է ունենա իշխանության հետ միաձայն կարծիք, իսկ երբ նախագահը հանդիպում է այս կամ այն քաղաքական ուժի հետ կամ չի հանդիպում, իմաստն այն է, որպեսզի կարողանա հասկանալ տարբեր քաղաքական ուժերի պատկերացումները արտաքին քաղաքականության մեջ. «Իսկ նախագահը որևէ ձևով կաշկանդված չէ աշխատելու քաղաքական ամբողջ սեկտորի հետ»։

Լրագրողի հարցին, թե ՀՀ իշխանությունները խաղաղության դարաշրջանի մասին են խոսում, մինչդեռ հակառակորդը կրակում է Արցախի ու Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ, ինչ պետք է լինի, նախագահը ասաց.


«Հա, հետո ի՞նչ, ոչինչ։ Որևիցե մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այդ պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Մենք պիտի կարողանանք դա անել, այդ թվում՝ նաև տնտեսական, ռազմական հզորություն պետք է ունենանք, այդ թվում՝ դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն»։ Խաչատուրյանն ասաց, որ երբ հակառակորդը կրակում է, մենք էլ պետք է պաշտպանվենք ու, պաշտպանվելով, ասենք, որ պաշտպանված ենք, և պետք չէ մեզ հետ այդպես խոսել: «Այսօր չեն ընդունի, վաղը կընդունեն»,- հավելեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը հեռացրել են
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
09:00 Մարդկանց երեսը դառնում է պադոշ. պատմական 4 վիրավորանքները
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման