Ներքին 4 տարի առաջ - 12:13 02-03-2022

Հանրապետության նախագահը գերիներին վերադարձնելու հարցում անելիք ունի և շատ․ Վահագն Խաչատուրյան

Նախագահի ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նա պարտավոր է գերիների հարցը բարձրացնել։ Ինչպես տեղեկացնում է, այս մասին ասաց Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե որն է նախագահի դերը գերիների վերադարձնելու հարցում ։

«Ճիշտ եք նկատում, որ 90-ականներին այս խնդրի առջև կանգնած էինք և դրան կարելի է ավելացնել անհետ կորածներին։ Եվ միշտ խնդրահարույց է եղել այն առումով, որ հստակ լուծումներ չկան, առավել ևս, որ դրանք պետք է լինեն բանակցությունների արդյունքում և այդ բանակցությունների արդյունքում դիմացինի նպատակները պետք է հասկանալ։ Գիտեմ, որ ամենօրյա ուշադրության կենտրոնում է, Կառավարության և Կառավարության համապատասխան պատասխանատուները ամբողջ օրվա ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են մեր գերիներին վերադարձնել։ Ես կարող եմ ասել, որ Հանրապետության նախագահը այնտեղ իր անելիքն ունի։ Այդ անելիքը պետք է միացվի այն ամբողջ անելիքներին, որ արվում է այսօր։ Այդ ինստիտուտը կարող է օգտակար լինել։ Այդ ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հանդիպումների ընթացքում նախագահը պարտավոր է ուղղակի այդ հարցը բարձրացնել»,- ասաց Խաչատուրյանը։

Խաչատուրյանը անհրաժեշտ է համարում օգտագործել նախագահի ինստիտուտի հնարավորությունները և օր առաջ գերիների խնդիրը լուծել։

«Կարող եմ ասել, որ եթե պետության ինստիտուտները համատեղ աշխատում են՝ կլինի Կառավարություն, Ազգային ժողով, թե նախագահ, և իրենց գործողությունները համակարգվում է առավել ևս այդպիսի զգայուն թեմայի հետ կապված, դա իր արդյունքը կտա, որովհետև նույն 90-ականներին սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ ունեինք՝ համագործակցության բացակայություն կար։ Այն մարդիկ, ովքեր 90-ականներին աշխատել են պետական համակարգում, իրենք էլ տեղյակ են, որ այդ աշխատանքը պահանջում է համակարգվածություն, մի տեղից ղեկավարում։ Այնպես, որ իմ պատասխանը միանշանակ է, որ Հանրապետության նախագահը այդ հարցում անելքի ունի և շատ»,- եզրափակեց Խաչատուրյանը։


Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ