Արտաքին 4 տարի առաջ - 20:51 09-03-2022

Հայտնի են բելառուսական բանկերը, որոնք անջատվել են SWIFT-ից

Եվրահանձնաժողովը հայտարարել է SWIFT համակարգից բելառուսական երեք բանկերի անջատման մասին՝ «Բելագրոպրոմբանկը», «Դաբրաբիտ» բանկը և Բելառուսի Հանրապետության զարգացման բանկը:

Պատժամիջոցները վերաբերում են նաև դուստր ձեռնարկություններին։

Մինսկի դեմ պատժամիջոցները պայմանավորված են նրանով, որ Բելառուսի իշխանություններն աջակցություն են ցուցաբերում Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման հարցում։