Apple-ը ներկայացրել է նոր բյուջետային iPhone SE սմարթֆոնը
copy image url

Apple-ը ներկայացրել է նոր բյուջետային iPhone SE սմարթֆոնը

Ավելին 3 տարի առաջ - 23:59 09-03-2022
Apple-ը ներկայացրել է նոր iPhone SE մոդելը։ Սմարթֆոնի արժեքը սկսվում է 430 դոլարից, շնորհանդեսը հեռարձակվել է Apple-ի պաշտոնական ալիքով։
iPhone SE-ն Apple-ի ամենամատչելի սմարթֆոնն է, որը հիմնված է A15 Bionic միաբյուրեղ համակարգի վրա, որն օգտագործվում է iPhone 13 սերիայի սմարթֆոններում։
A15 Bionic-ն աշխատում է հինգերորդ սերնդի ցանցերում: Նորույթն ունի Ceramic Shield գերամուր ապակի։ Էկրանը բնութագրվում է 4,7 դյույմ անկյունագծով: Էկրանի ներքևում տեղադրված է Touch ID մատնահետքի սկաներ:
Սմարթֆոնն ունի 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ։
Նոր iPhone SE-ի մանրածախ վաճառքը ԱՄՆ-ում կմեկնարկի մարտի 18-ին, իսկ նախնական պատվերները կսկսվեն ուրբաթ օրը՝ մարտի 11-ից: