Ավելին 4 տարի առաջ - 19:59 09-03-2022

Ռուսական դեղագործական ընկերությունները կարող են բախվել հումքի պակասի հետ․ «Կոմերսանտ»


Ռուսական դեղագործական ընկերությունները կարող են բախվել ներմուծվող հումքի և բաղադրիչների պակասի հետ, գրում է «Կոմերսանտ» թերթը։
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ուղղակիորեն չեն ազդի երկրի դեղագործական ընկերության վրա։ Այնուամենայնիվ, RNC Pharma Development-ի զարգացման գծով տնօրեն Նիկոլայ Բեսպալովը բացատրել է, որ, ի թիվս այլ բաների, վերջին տասն օրվա ընթացքում ռուբլու թուլացման պատճառով ներկրվող նյութերը թանկացել են 30-35%-ով։ Ընդ որում, ռուսական դեղերի 80-85%-ն արտադրվում է դրանցով։
«2021 թվականին Ռուսաստան ներմուծվող հումքի 76,7%-ը ստացվել է Հնդկաստանից և Չինաստանից, 19,7%-ը՝ ԵՄ երկրներից։ Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում երկիր է ներկրվել 15,8 հազար տոննա դեղագործական նյութ՝ 195,4 միլիարդ ռուբլի արժողությամբ», - վկայում են RNC Pharma-ի տվյալները:
Ռուսական դեղարտադրողների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Վիկտոր Դմիտրիևն ասել է, որ ասիական ընկերությունները պատրաստ են փոխարինել եվրոպական մատակարարներին։ Այնուամենայնիվ, ներկայումս Հնդկաստանից և Չինաստանից մատակարարումները բարդացել են համագործակցության պայմանների փոփոխության և պատժամիջոցների անուղղակի ազդեցության պատճառով, հավելել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը