Արտաքին 4 տարի առաջ - 13:46 09-03-2022

Բրիտանիան կկարողանա կալանավորել իր օդային տարածքում հայտնված ցանկացած ռուսական ինքնաթիռ

Բրիտանիայի իշխանությունները երկրի օդային տարածքում հայտնված ցանկացած ռուսական ինքնաթիռ կալանավորելու հնարավորություն են ստացել։ Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Գրանթ Շեպսը։

«Ես քրեականացրել եմ ռուսական ցանկացած ինքնաթիռի մուտքը Մեծ Բրիտանիայի տարածք, այժմ երկրի կառավարությունը կարող է կալանավորել այդ ինքնաթիռները»,- գրել է նախարարը Twitter-ում։

Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի վարչությունն ավելի վաղ արգելք էր սահմանել «Աերոֆլոտ»-ի Մեծ Բրիտանիա թռիչքների վրա: Միացյալ Թագավորության օդային տարածքը փակ է կանոնավոր չվերթներ իրականացնող ինքնաթիռների համար, որոնք գրանցված են Ռուսաստանում, ինչպես նաև պատկանում կամ շահագործվում են ՌԴ-ի հետ կապված անձանց կողմից:

Ռոսավիացիան հայտարարել է, որ նման քայլը խախտում է ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի միջև օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի դրույթը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է