Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:41 08-03-2022

Իսկական տղամարդը պարտավոր է առիթը բաց չթողնել

Մարտի 8-ին տղամարդիկ իրար են անցնում, հիշում են, որ մոտ 1 տարի իրենց սիրելի կանանց գեղեցիկ ոչինչ չեն նվիրել: Ու շտապում են ծաղիկ, զարդ ու կոնֆետներ գնելու: Մտովի պատկերացնում են, թե ինչքան կուրախանա կինը, ընկերուհին կամ սիրուհին այդ նվերներից: Իսկ կանայք չմարող հույսով սպասում են, թե մոտ 1 տարվա ընդմիջումից հետո տղամարդիկ ինչ նվերներ կմատուցեն և մտովի պատկերացնում, թե ինչպես են արձագանքելու այդ նվիատվությանը:

Մարտի 8-ն անմասն չի թողնում գրեթե ոչ մեկին: Կարո՞ղ է լինել այնպես, որ մարտի 8-ին նվեր տրվի նրան, ով չէր սպասում, կամ նվեր ստանա նրանից, ումից չէր սպասում: Այդպիսի բան կլինի միայն այն ժամանակ, երբ կխախտվի տիեզերական հավասարակշռության մասին օրենքը, կամ ինչպես ասում են՝ ոսկե օրենքը․ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց»։ Այդպիսով՝ ցանկացած գործողություն որևէ գործողության համարժեք արձագանքն է և իր հերթին առաջ է բերում համարժեք արձագանք:

Նյուտոնի 3-րդ օրենքով՝ մարմինները միմյանց հետ փոխազդում են նույն բնույթի՝ մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով՝ F1=F2: Օրինակ՝ երկիրն ու լուսինը միմյանց ձգում են նույն ուժով: Հակառակ պարագայում՝արբանյակը կբախվեր մոլորակին կամ կկորչեր Տիեզերքում։ Եթե փորձենք Նյուտոնի 3-րդ օրենքը տարածել զգացմունքների վրա, ապա կարող ենք ասել, որ եթե ինչ-որ մեկի նկատմամբ ատելություն եք զգում, ապա նա նույնն է զգում Ձեր նկատմամբ: Եթե ինչ-որ մեկին սիրում եք, ապա նա Ձեզ՝ նույնպես: Իսկ անպատասխան սիրո մասին լավագույն ձևակերպումը տվել է Նիցշեն, պնդելով՝ ով արհամարհում է իրեն սիրողին, հայտնաբերում է իր միջի տականքին։ Այսպիսով դատարկ է այն կասկածը, թե Մարտի 8-ին կարող են նվերներ ստանալ նրանք, ովքեր չէին սպասում, կամ նրանցից, ումից չէին սպասում:

Մարտի 8-ն ունի նաև բացեր: Տոնը հաստատուն ծիսակարգ չունի, ինչպես Նոր Տարին կամ Բարեկենդանը։ Կատարվում է շաբլոն նվիրատվություն, ծաղիկ, մի-մի բաժակ գինի, մի քանի հաճոյախոսություն, և տոնն ավարտվում է: Հայտնի է նաև, որ Մարտի 8-ը ֆեմինիստների ներմուծած տոնն է: Նրանք այս օրը նշում են առանձնակի շուքով՝ որպես հայրիշխանությունից կանանց ազատագրման խորհրդանշական օր: Այսինքն՝ սա ի սկզբանե ազատ կանանց տոնն է, կամ ազատագրված կանանց օրը, կամ կանանց ազատության օրը, կամ կանանց ազատության համար պայքարի օրը, որը նշել իրենք՝ ազատագրված կանայք, իրենց ազատության համար պայքարող կանայք: Տղամարդկանց ակտիվ ներգրավումը Մարտի 8-ին ֆեմինիստների հաղթանակն է: Նրանք իրավամբ կարող են ասել, որ Մարտի 8-ին կանանց նվերներ մատուցող տղամարդը նշում է կանանց ազատագրման օրը և այդպիսով՝ կանգնում կանանց իրավունքների և ազատությունների պաշտպանության դիրքերում:

Ինչևէ: Ինչքան էլ հանրային տարբեր ընկալումներ ունենա մարտի 8-ի խորհուրդը, այսօր ընդունված է, որ իրեն հարգող տղամարդը (եթե նա իսկական տղամարդ է) պարտավոր է ուշադիր և հոգատար լինել իր շրջապատի կանանց նկատմամբ և առիթը բաց չթողնել նրանց հաճելի պահեր պարգևելու համար:


Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը