Մամուլ 2 տարի առաջ - 08:27 13-09-2024

Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ պաշտոնապես չեն շտապում բացահայտել, թե Հայաստանն ինչ ձեւաչափով է մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Փաշինյանի՞, թե՞ այլ պաշտոնյայի մակարդակով, իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, իշխանականները չարախնդում են, որ Փաշինյանը բաց չի թողնի ցարին տետատետ շնորհավորելու, նրա «խաչը համբուրելու» առիթը, որպեսզի մի որոշ ժամկետով էլ երկարաձգի իր իշխանությունը կամ հեռացնի իր իշխանության գլխին կախված վտանգները։

Նշենք, որ վարչապետի խոսնակը հաստատել է, որ Փաշինյանը կմասնակցի ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Իսկ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Հայաստան կարող է ժամանել Ֆրանսիայի նախագահը: Այնպես որ, ո՛չ Արեւմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը: Միայն պարզ չէ, թե այս լարախաղացությունը որքան կյանք կունենա:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում