Ներքին 4 տարի առաջ - 12:27 08-03-2022

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են ծնել. Հովիկ Աղազարյանի մաղթանքը

Oragir.news-ը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ բարեմաղթանք ունի կանանց ու աղջիկներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ։
«Բոլոր աղջիկներին, կանանց, մայրերին, քույրերին և հայուհիներին՝ բոլոր տարիքների, ես ի նկատի ունեմ մայրիկներին, ես ի նկատի ունեմ սիրած աղջիկներին, ես ի նկատի ունեմ բոլոր հայուհիներին, որ նրանց աչքերը միշտ լինեն ջինջ, և եթե հանկարծ նրանց աչքերը թախծոտ արցունքով լցվեն՝ լինեն միայն երջանկության ու ուրախության արցունքներ։ Ի նկատի ունեմ, եթե արցունք լինի ՝ միայն ուրախության լինի։ Մաղթում եմ բնականաբար առողջություն, երջանկություն՝ ամեն մեկին իր կարգավիճակում, մայրիկին՝ մայրիկի կարգավիճակում, քույրիկին ՝ քույրիկի կարգավիճակում, սիրած աղջկան՝ սիրած աղջկա կարգավիճակում, որովհետև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են ծնել ։ Եվ ասեմ՝ նույն մարդը կարող է լինել և՛ քույրիկ, և՛ մայրիկ , և ամեն մեկը ՝ մի առանձին որակ է։ Հետևաբար հենց նրանց մեջ է դա և նրանք մեր երջանկությունն ու ամբողջականությունն են ապահովում»։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել