Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:44 07-03-2022

Հունաստանի վարչապետը մեկնելու է Թուրքիա

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մարտի 13-ին մեկնելու է Թուրքիա։

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, կիրակի օրը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունում պատարագի մասնակցելուց հետո Միցոտակիսը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Երկու երկրների առաջնորդները քննարկելու են ռուս-ուկրաինական ճգնաժամը և երկկողմ հարաբերությունները։