Արտաքին 2 տարի առաջ - 18:43 17-04-2024

Էրդողանը հաստատել է, որ Պուտինը մեկնելու է Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք հաճախ ենք զանգում պարոն Պուտինին։ Նրա Թուրքիա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է հնարավորինս արագ պարզաբանվի»,- ասել է Էրդողանը։

Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հանդիպման ժամկետները դեռևս հստակեցված չեն:

Ըստ Պեսկովի՝ նախագահները իրենց հանդիպման բացակայությունը լրացնում են հեռախոսազրույցներով, որոնք հաճախ կայանում են տարբեր հարցերով ու խնդիրներով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է