Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:58 07-03-2022

Ինչքան շարունակվի ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, այնքան ՀՀ-ն ավելի շատ կկանգնի խնդրի առաջ. Վահե Հակոբյան

«Մեր այսօրվա խնդիրներից մեկը դոլարը և դրամը կայուն պահելն է, որոշ տվյալներով՝ օրը 6 հազար ՌԴ քաղաքացի է գալիս ՀՀ ու մի քիչ էլ Ուկրաինայի քաղաքացիներ են գալիս, և բերում են իրենց հետ ռուբլի, որը փորձում են փոխանակել, վարձակալել: Եվ այսօր ամենակարևոր խնդիրը բալանսը պահելն է, որպեսզի տարադրամով փոխանակում չլինի»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության հայտարարությանը, որ արտերկրի բիզնեսի համար այստեղ պայմաններ են ստեղծված, և ՌԴ-ից բիզնեսը կարող են տեղափոխել այստեղ, ասաց, թե ինչ անվտանգային ռիսկեր կան դրա համար, քանի որ ներդրումների համար ՀՀ-ն անվտանգ չէ։

«Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է բանաձև, որ ցանկացած օտարերկրյա ներդրող, եթե գումարով եկավ, դրեց բանկի հաշվի վրա և բացեց հաշիվ՝ մինիմում վեց ամիս պետք է պահի այստեղ, որը կլինի զսպող մեխանիզմերից մեկը»,- նշեց նա։

Անդրադառնալով գյուղատնտեսության՝ մասնավորապես մշակաբույսերի և հացահատիկի վերաբերյալ հարցին, Վահե Հակոբյանը նկատեց, որ մյուս խնդիրը հացահատիկն է, որը մեծ մասամբ ստանում ենք ՌԴ-ից, և ինչքան շարունակվի ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, այնքան ՀՀ-ն ավելի շատ կկանգնի խնդրի առաջ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակը ունի հստակ ռիսկեր, որոնք մի մասով տեսանելի են, իսկ անորոշությունները դեռ ընթացքի մեջ են, որոնք կապված են աշխարհաքաղաքական նոր իրողությունների, անվտանգային նոր խնդիրների հետ, այդ թվում՝ մեր տարածաշրջանի համար, և այստեղ տնտեսական ռիսկերը ակնհայտ են, ու դրանք արդեն կան. «Օբյեկտիվորեն կան նաև հնարավորություններ ՀՀ տնտեսական ներդրումները մեծացնելու, ներդրումային ուժը մեծացնելու և դեպի ՀՀ ու ԵԱՏՄ տարածք արտահանումը խթանելու համար»։

«Կան ռիսկեր՝ բացասական հետևանքներով, և կան հնարավորություններ՝ դրական արդյունքներով, իսկ կառավարությունը ԿԲ-ի հետ պետք է անի առավելագույնը՝ հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար, և պոտենցիալ ստեղծի, որպեսզի մենք մաքսիմում օգտվենք այն հնարավորություններից, որոնք առկա են և տեսանելի»,- ասաց Վահե Հակոբյանը։

Լրագրողի հարցին՝ ՊԵԿ-ը հայտարարել է, որ Զանգեզուրի կոմբինատում մի քանի տարի առաջ կոռուպցիոն սխեմա է գործել, և բացահայտվել է աննախադեպ ծավալի չարաշահում՝ շուրջ 30 մլն դոլարի, Վահե Հակոբյանն արձագանքեց, որ 2017 թվականին ինքը եղել է Սյունիքի մարզպետ և չի աշխատել կոմբինատում, իսկ ինչ վերաբերում է ՊԵԿ-ի հայտարարությանը, ապա այդ ժամանակ գործարքը եղել է ՊԵԿ-ի հետ համաձայնեցված։


Քնարիկ Պետրոսյան



Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից