Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:14 06-03-2022

Ռուսաստանը պնդում է, որ ոչնչացրել է «գործնականում ամբողջ» ուկրաինական ավիացիան

ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական բանակը Ուկրաինայում ոչնչացրել է «գործնականում ողջ» մարտունակ ավիացիան։
Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ շաբաթ և կիրակի օրերին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կորցրել են 11 մարտական ​​ինքնաթիռ և երկու ուղղաթիռ, իսկ այժմ Ուկրաինան գրեթե չունի ռազմական ավիացիա։
Թե քանի ռազմական ինքնաթիռ է մնացել, Կոնաշենկովը չի ասել։