Արտաքին 4 տարի առաջ - 12:56 30-06-2022

Ռուսաստանն ավելի շատ ուկրաինական տեխնիկա է «ոչնչացրել», քան կարող էր ունենալ Կիևը. «Պրոեկտ»

«Պրոեկտ» պարբերականը վերլուծել է ՌԴ ՊՆ-ի պատերազմի սկզբից ի վեր 196 ճեպազրույցները և եկել այն եզրակացության, որ գերատեսչության կողմից ներկայացվող տվյալները հաճախ չեն համապատասխանում իրականությանը։

Օրինակ, մինչև հունիսի 26-ը, ըստ ռազմական գերատեսչության, Ռուսաստանը խոցել է ուկրաինական 215 ռազմական ինքնաթիռ։ Միևնույն ժամանակ, բաց տվյալներից հայտնի է, որ պատերազմի սկզբում Ուկրաինան ուներ ընդամենը 98 ռազմական, 35 տրանսպորտային և 5 հատուկ ինքնաթիռ, այսինքն՝ առավելագույնը 138 միավոր, նշում է պարբերականը։ Տեսականորեն ռուսները կարող էին նաև ուսումնական ինքնաթիռներ ոչնչացնել՝ ուկրաինական բանակում դրանք 61-ն են, բայց նույնիսկ այս դեպքում ինքնաթիռների ընդհանուր թիվը երկու հարյուրի չի հասնում։

Չեն համընկնում նաև ոչնչացված տանկերի վերաբերյալ տվյալները։ Մինչև հունիսի 26-ը ՊՆ-ն հայտնել է ավելի քան 3800 զրահատեխնիկայի, այդ թվում՝ տանկերի ոչնչացման մասին։ Միաժամանակ ՊՆ-ն ինքը ուկրաինական զրահատեխնիկայի թիվը գնահատել է 2416 միավոր։ Մայիսի կեսերին արևմտյան դաշնակիցների կողմից Ուկրաինա է մատակարարվել մոտ 700 մեքենա, սակայն նույնիսկ դրանից հետո զրահատեխնիկայի ընդհանուր թիվն ավելի քիչ է ռուսաստանցի զինվորականների կողմից «ոչնչացվածից»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաղորդել է նաև նույն բնակավայրերի գրավման մասին։ Օրինակ՝ մարտի սկզբին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը երեք անգամ խոսել է Կրեմեննայա քաղաքի գրավման մասին։ «Պրոեկտ»-ը ենթադրում է, որ մարտին քաղաքը չի գրավվել. համենայնդեպս, ուկրաինական ԶԼՄ-ները չեն հայտնել քաղաքի ոչ գրավման, ոչ էլ ձեռքից ձեռք տեղափոխելու մասին։

Մարտի սկզբին գերատեսչությունը հայտարարեց Կրասնի Լիման քաղաքի գրավման մասին։ Գրեթե երեք ամիս անց՝ մայիսի 28-ին, Կոնաշենկովը հաղորդեց Կրասնի Լիմանի վերագրավման մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը