Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ Լիլիթ Մակունցը հանդիպել է Ջո Բայդենի հետ
Երևան +23°
Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 20:46 05-03-2022

Մարտունու երկու գյուղերում շուռ են եկել երկաթյա ահռելի խաչերը. բացառիկ տեսանյութ

Մանուշակ Մելքոնյան

Լրագրող

Վերջին տարիներին Հայաստանի տարբեր համայնքներում խաչերի տեղադրումը կարծես դարձել է ավանդույթ և համատարած բնույթ է կրում: Խաչերի տեղադրման վրա ծախսվող գումարները հիմանականում հատկացվում են հենց համայնքային բյուջեից, որոշ համայնքներում էլ՝ գյուղում ծնված և այլ վայրերում ապրող գործարարների կամ հենց գյուղում ապրող բարերարների կողմից։ Գեղարքունիքի մարզի տարբեր գյուղերում ևս տեղադրված են այդպիսի խաչեր, որոնցից երկուսը Մարտունի խոշորացված համայնքի Վարդաձոր և Երանոս գյուղերում գրանցված ուժի քամու հետևանքով հիմնովին տապալվել են։ Խաչերից մեկը, որը գտնվում է Երանոս գյուղում, համարվում է ամենաբարձ խաչերից՝ 44 մետր բարձրությամբ, իսկ Վարդաձոր գյուղինը՝ 33։

Oragir.news-ը զրուցեց Վարդաձոր գյուղի համայնքապետ Մաքսիմ Ավետիսյանի հետ, որն ասաց, որ այս պահին խաչը նախկին տեսքին բերելու համար ոչ մի գործողություն չեն նախատեսում։

«Այս պահին խաչը նախկին տեսքին բերելու համար ոչ մի գործողություն չենք նախատեսում, քանի որ քամին դեռ չի դադարել։ Բացի այդ խաչը բարերարների միջոցով է տեղադրվել և նրանց միջոցով էլ կվերականգնվի։ Ինչով հնարավոր է մենք կօգնենք, բայց այս պահին համայնքի խոշորացումից հետո մենք բյուջե էլ չունենք, որ որևէ բան անենք, արդեն խոշորացված համայնքը պետք է ինչ-որ բան անի։ Հիմա հստակ ոչինչ չեմ կարող ասել․ կկարողանա՞նք որևէ բանով օգնել, թե՞ չէ, այս պահին ոչ մի որոշում չկա։ Չգիտեմ՝ բարերարը սկզբում ինչու էր որոշել խաչը կանգնեցնել, բայց բացումը եղավ պատերազմից հետո, և այն նվիրվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին»,- ասաց Ավետիսյանը։
Նույն գյուղի բնակիչ Զավեն Արսենյանն էլ ասաց, որ խաչի շինարարությունը սկսվել է 2020 թ․ օգոստոսից, և տեղադրվել է մինչև պատերազմի սկսվելը, բայց բացումը եղել է 2021 թ․ հունվարին, քանի որ բարերարը մինչև այդ Հայաստանում չի եղել։



Փորձեցինք կապ հաստատել նաև Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց։ Իսկ գյուղի բնակիչ Արփի Հարությունյանի խոսքով՝ այս խաչը ևս տեղադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Այն գտնվում է Երանոսի ամենաբարձր կետում, և 44 մետրն էլ խորհրդանշում է պատերազմի 44 օրերը։ Կառուցվել է գյուղի բարերարների ջանքերով 2021 թ․ նոյեմբերի 20-ին։ Այն հարցին, թե ինչպես է այն վերակառուցվելու, Արփին դժվարանում է պատասխանել։
Գյուղերում տեղադրված խաչերը հիմնականում գտնվում են գյուղի բարձր կետերում, և վերոնշյալ խաչերը ևս տեղադրված էին գյուղերի թիկունքում գտնվող բարձունքների վրա։ Այդպիսի տեղերում են, օրինակ, նույն համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Ձորագյուղ և այլ գյուղերի խաչերը։ Սակայն Հայսատանում քիչ չեն դեպքերը, երբ դրանք տեղադրվում է նաև գերեզմանոցներում կամ ճանապարհներին։



Ուսումասիրելով մի քանի գյուղերում տեղադրված խաչերը՝ պարզեցինք, որ հենց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և հարակից Ծակքար և Գեղհովիտ գյուղերում խաչերը տեղադրված են համայնքային գերեզմանոցներում։ Այս մասին խոսեցինք Տեր Երեմյա Սարգսյանի հետ՝ հարցնելով, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ գրեթե բոլոր գյուղերում տեղադրվում են խաչեր։

«Առհասարակ, երբ մարդիկ կարծիք են հայտնում, պետք է այդ կարծիքը լսվի։ Հիմա եթե այդ կարծիքը լսող չկա, իմ կարծիք հայտնելը ինչ-որ բան կփոխի՞։ Կփոխվի զուտ այն, որ իմ դիրքորոշումը նորից կհայտնեմ։ Խաչերի հետ կապված ինչ էլ որ լինի, դա մարդկանց հավատքի արտացոլումն է առ Աստված՝ առարկայական կերպով։ Բայց շատ կլինի, թե քիչ, մեծ թե փոքր, դա շատ սուբիեկտիվ է, մարդիկ իրենք են որոշում։ Այլ բան է, երբ մենք խոսենք դրա նպատակահարմարության մասին, չնայած դա էլի յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Շատ հնարավոր է՝ մեկը խաչ տեղադրի, բայց հաջորդ վայրկյանին հայհոյի, կամ հարվածի իր եղբորը կամ ավելի վատ մեղք գործի։ Եթե միանշանակ ասենք դա հավատքի քարացած սինվոլն է, վստահաբար կլինեն մարդիկ, որ կասեն այդպիսի բան չկա, իսկ եթե ասենք՝ ոչ, դա իրենց հավատքի առարկայական մարմնացումը չի, իրենք կասեն՝ ինչպես կարող եք նման բան ասել, դուք չգիտեք՝ ես ինչի համար եմ դա տեղադրում, դա իմ հավատքից է բխել, կամ ես խոստացել էի, ուխտ էի արել, որ այսպիսի բան անեմ և այլն։ Այսինքն՝ սա որևէ միանշանակ պատասխան չունի։ Ուղղակի կարելի է մինչև այդ խաչը տեղադրելը, մինչև այն որևէ տեղում կանգնեցնելը հոգևորականի հետ կամ տվյալ թեմի թեմակալ առաջնորդի հետ զրուցել, և՛ նպատակահարմարության վերաբերյալ, և՛ խաչքանի ճշմարիտ ու ոչ ճշմարիտ լինելու վերաբերյալ, այսինքն՝ այն տիպիկ հայակական ծաղկյալ խաչն է, թե՞ ընդամենը ինչ-որ խաչ է, որը մի տեղից տեսել ենք, մեզ դուր է եկել, ու որոշել ենք, որ պետք է կանգնեցնենք։ Ուղղակի կարելի է քննարկել, հնարավոր է, որ տվյալ թեմը դրա կարիքը չունի, բայց կարիք ունի որևէ այլ խնդրի լուծման։ Սա իմ անձնական կարծիքն է, իկարկե, բայց սա հայ եկեղեցու դիրքորոշումը չէ, մի քահանա չի կարող հայ եկեղեցու դիրքորոշումը արտահայտել»- ասաց Երեմյա քահանա։

Մանուշակ Մելքոնյան