Մամուլ 4 տարի առաջ - 08:44 05-03-2022

Ի՞նչ սպասել բիզնեսների հնարավոր տեղափոխումից և ՀՀ բանկերում հաշիվներ բացելուց. Փաստ

«Փաստը» տեղեկություններ է ստանում, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ռուսաստանյան որոշ շրջանակներ ցանկանում են հաշիվներ բացել Հայաստանի բանկերում: Այս մասին մարտի 5-ի հմարում գրել է «Փաստ» օրաերթը։

«Ըստ մեր աղբյուրների, բանկային համակարգը, որը բավական կայուն է, ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է: Մյուս կողմից՝ տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք գործարարներ ցանկություն ունեն իրենց բիզնեսները տեղափոխել Հայաստան:

Անդրադառնալով նշվածի հնարավորությանը, ինչպես նաև դրանց օգուտներին ու վնասներին՝ «Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հայտնել է, որ բիզնեսները տեղափոխելու մասին ինքը ևս տեղյակ է: «Մի որոշակի զանգված իր աշխատանքային գործունեությունը գոնե առաջիկայում Հայաստանում է տեսնում: Եվ նրանք կգան: Ցանկացած նման իրողություն մեր ՀՆԱ-ի մեծացմանը միտված գործոն է, ինչը բացասական հանգամանք չի կարող լինել: Բայց, բոլոր դեպքերում, տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ գործունեություն իրականացնելու համար:

Ցանկալի է նաև, որ գործունեությունը ոչ թե առևտրային, այլ տեխնոլոգիական բնույթ կրի: Եթե այդ ներգաղթի պայմաններում փոքր-ինչ զարկ տանք տեխնոլոգիական բնույթի գործունեությանը, ես այս տեսանկյունից դրական միտումներ կտեսնեմ»: Նա շեշտեց նաև, որ արժեզրկված արժույթով ցանկացած գործունեություն խոցելի կլինի, ու այստեղ աշխատանքը շարունակողները, ամենայն հավանականությամբ, հաշվարկել են այդ ռիսկը՝ պահուստում ունենալով դոլար կամ եվրո»,- գրել է «Փաստը»՝ հավելելով․

«Ինչ վերաբերում է հաշիվներ բացելուն, նշվածի հնարավոր վտանգներին մասնավորապես մեր ազգային արժույթի տեսանկյունից, Բոստանջյանը նշեց, որ մեծ վտանգ չի տեսնում. «Իհարկե, որոշակի փոփոխություն մեր ազգային արժույթի կտրվածքով կարող է լինել, բայց դա երկրորդ պլան կմղվի՝ հաշվի առնելով վերոնշյալ գործունեությունների ծավալումը, դրանց ծավալների մեծացումը» »:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ