Արտաքին 4 տարի առաջ - 14:43 04-03-2022

Հրաման տվեք վերցնելու Խարկովը և Կիևը. Կադիրովի խնդրանքը՝ Պուտինին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «հրաման տալ» ռուս զինծառայողներին վերցնելու Խարկովը, Կիևը և ուկրաինական այլ քաղաքներ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հրաման տվեք մեր մարտիկներին, որպեսզի նրանք գրավեն Խարկովը, Կիևը և մնացած բոլոր քաղաքները՝ արագ, հստակ, որակյալ»,- ասել է չեչենը Telegram-ի իր ալիքի աուդիոուղերձում։

Կադիրովը հայտարարել է, որ ինքը «պատրաստ է իր կյանքը տալ» հանուն նախագահի, սակայն չի կարող տեսնել, թե «ինչպես են մահանում պաշտպանության նախարարությունների, Ազգային գվարդիայի և այլ կառույցների իմ և մեր մարտիկները»։

«Ես ձեզ շատ եմ խնդրում եմ, փակեք ձեր աչքերը ամեն ինչի վրա և թույլ տվեք մեկ-երկու օրում ավարտել այն, ինչ կատարվում է այնտեղ։ Միայն սա կփրկի մեր պետությունն ու ժողովրդին։ Սա իմ համոզված կարծիքն է»,- ասել է Չեչնիայի ղեկավարը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համարելով սպառնալիք ամբողջ պետության համար։


Կադիրովը դրական է գնահատել այն, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթանում են բանակցություններ, սակայն նշել է, որ այնտեղ մահանում են «մեր եղբայրները», և դրան պատշաճ ուշադրություն չի դարձվում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ