Ուղիղ եթեր
Դուք Զելենսկու տեղը լինեիք, ի՞նչ կանեիք՝ տռճի՞կ կտայիք
copy image url

Դուք Զելենսկու տեղը լինեիք, ի՞նչ կանեիք՝ տռճի՞կ կտայիք

Միտք 3 տարի առաջ - 13:19 04-03-2022
Ֆեյսբուքում, որտեղ անցկացնում ենք մեր ամբողջ օրն ու այնտեղից իմանում՝ ինչ է կատարվում աշխարհում, երեկվանից ծաղրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը մի քիչ տարօրինակ պահվածքով բրիֆինգ է տվել նախորդ գիշերը։ Ինչ-որ օգտատերեր որոշել են, որ Զելենսկին հարբած է կամ «ծխած», դրա համար է իրեն այդպես ոչ ադեկվատ պահում։ Չի բացառվում, որ հոգեմետ դեղեր օգտագործած լինի կամ հենց ալկոհոլ։ Բայց հավանական է նաև, որ պատերազմող երկրի նախագահն ընդամենը հոգնած է և ոտքի վրա չի կարողանում մնալ։ Թեև դրանից առաջ նա բավականին ադեկվատ տեսքով, ոտքի վրա նորմալ կանգնած ելույթ էր ունենում։

Բայց պետք է հաշվի առնել, որ նրա երկիրը ավելի քան մեկ շաբաթ է՝ պատերազմի մեջ է, ամեն օր ենթարկվում է տոտալ հարձակման Ռուսաստանի կողմից, ամեն օր մեծ տրամաչափի զենքերով հրթիռակոծվում են Ուկրաինայի խոշոր քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը։ Այս պայմաններում որևէ երկրի ղեկավար, բնականաբար, չէր կարող գիշերը հանգիստ քնել կամ, առհասարակ, չէր կարող քնել, ուր մնաց՝ առույգ ու ադեկվատ տեսք ունենալ։ Այդպիսի պայմաններում կարող էր նաև ալկոհոլ օգտագործել, հոգեմետ դեղեր՝ դիմանալու այն ահռելի ճնշումներին, որ գործադրվում են իր ու իր երկրի վրա։ Երբեմնի դերասանի համար, ով երբևէ պետական կառավարման փորձ չի ունեցել, շատ բարդ է ղեկավարել մի երկիր, որը լայնածավալ պատերազմի մեջ է մտել գերտերության հետ։

Ու հիմա ֆեյսբուքյան գեոպոլիտիկները ծաղրում են, թե երբեմնի «ծաղրածու» Զելենսկին հարբած է մտել եթեր։ Իրականում ակնհայտ հարբած եթեր էր մտնում Հայաստանի ղեկավարը՝ պատերազմի ժամանակ, դրանից առաջ և դրանից հետո։ Իրականում նա կարող էր վաղուց արդեն խելագարված լինել։ Ֆեյսբուքում նստած՝ մարդուն ծաղրելն ու քննադատելը, նույնիսկ եթե դու հակառակորդ երկրի կողմից ես, մեղմ ասած, անդաստիարակություն է։ Ծաղրողներից ով էլ լիներ Զելենսկու իրավիճակում, պատերազմի հաջորդ օրը կա՛մ փախել էր երկրից, կա՛մ հանձնվել, կա՛մ իրապես խելագարվել։ Իսկ Զելենսկին պայքարում է։ Ուկրաինայի ամբողջ ժողովուրդը պայքարում է։ Մեկ շաբաթ շարունակ իրենց երկրի տարածքում լայնածավալ պատերազմական գործողություններ են ընթանում, աշխարհի հզորագույն երկրներից մեկը համարյա իր ողջ ներուժով հարձակման է ենթարկում ծաղկուն մի երկիր, որի բնակիչները պատերազմից ընդամենը մեկ օր առաջ խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում։
Իհարկե, այս պատերազմի սկսման մեջ իր մեղքի լուրջ բաժինն ունի հենց ինքը՝ ուկրաինական «հարբած ծաղրածուն», բայց դա հարցի մյուս կողմն է։ Բայց նրա ջանքերը՝ պաշտպանել իր երկիրը, ուկրաինացի ժողովրդի պայքարը՝ հանուն իր ազատության, անկախ մեր աշխարհաքաղաքական կողմնորոշումից, գնահատել է պետք՝ ծաղրելու փոխարեն։

Ռուսաստանը, որին թվում էր՝ մի քանի ժամվա ընթացքում կգրավի Կիևն ու կկապիտուլացնի ամբողջ Ուկրաինան, մեկ շաբաթից ավելի է՝ դեռ մարտնչում է Կիևի, Խարկովի, Օդեսայի մատույցներում ու դեռ չի կարողանում դրանք գրավել։ Դեռ դիմադրում են՝ հյուծված, ընկճված, շրջափակված, բայց դիմադրում են։ Իհարկե, Արևմուտքի աջակցությամբ, քանզի եթե դրսից օգնություն չլիներ՝ բարոյական, մարդասիրական, զինտեխնիկայի և փողի տեսքով, գուցե Ուկրաինան իսկապես հաջորդ օրը հանձնված լիներ, բայց նրանք մինչև հիմա դեռ պայքարում են հանուն իրենց երկրի, իրենց հողի ու ազատ ապրելու իրավունքի։ Իսկ մենք այստեղ նստած՝ Ֆեյսբուքում ծաղրում ենք պատերազմող երկրի ղեկավարին, թե՝ խմած էր։ Կարող էր նույնիսկ խմել՝ դիմանալու համար այս աղետին։ Դուք Զելենսկու տեղը լինեիք, ի՞նչ կանեիք՝ տռճի՞կ կտայիք։


Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
10:19 ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta