Ներքին 4 տարի առաջ - 18:45 03-03-2022

Խայտառակություն է ունենալ նման ղեկավար․ Ավետիք Իշխանյան

Երեկ՝ մարտի 2-ին, Ազգագին Ժողովի հարց ու պատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն հերթական գռեհիկ արտահայտությունը թույլ տվեց ընդդիմության հասցեին։ Սակայն ոչ վաղ անցյալում, այս նույն իշխանությունները քրեականացրել էին ծանր վիրավորանքը։

Oragir.news-ը զրուցեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանի հետ, հարցնելով թե արդյոք նորմա՞լ է համարում, երբ երկրի ղեկավարը իրեն նման արտահայտություն է թույլ տալիս, և արդյոք դա էթիկայի խախտում չէ՞։ «Ես, ճիշտն ասած, չէի ուզի դա մեկնաբանել, բայց ամեն դեպքում կասեմ․ առաջինը՝ խայտառակություն է ունենալ նման ղեկավար՝ այդպիսի բառապաշարով, ով այդ ոճով է խոսում։ Որևէ քաղաքակիրթ հասարակություն չէր հանդուրժի ղեկավարի այդպիսի ելույթը, և որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա այդպիսի ելույթ ունենալ, նույնիսկ եթե շատ բարկացած լիներ։ Խայտառակություն է և խարան մեր ժողովրդի և մեր պետության ճակատին այդպիսի ղեկավար ունենալը։ Ինչ վերաբերվում է ելույթի բովանդակությանը, ապա ասեմ՝ բոլորի համար պետք է պարզ լիներ շատ վաղուց, որ նա որևէ հարցի ըստ էության չի պատասխանում, այլ ընդամենը հայհոյում և մանիպուլացնում է ամբողջ իրողությունը։ Իրականում շատ պարզ փաստ է, որ ով հանձնել է երկիրը՝ մասնավորապես Արցախը և Հայաստանի որոշ տարածքները, մեղավորը և պատասխանատուն միայն նա է, ուրիշ ոչ ոք։ Որևէ այլ տեղ այսպիսի մտածողություն չէր լինի, որ նախկիններն են մեղավորը։ Իսկ ինչ վերաբերվում է նրա վկայակոչած «Մադրիդյան սկզբունքներին», ապա շատ պարզ բան կա այստեղ՝ բանակցությունների ժամանակ տարբեր մոտեցումներ կարող էին լինել, տարբեր առաջարկներ, բայց ամբողջ խնդիրը հետևյալն է՝ այդ առաջարկությունները իրագործվե՞լ են թե՞ ոչ, թ՞ե դրանք եղել են տակտիկական քայլեր, և ամենակարևորն այն է, որ դրան առաջինը չի համաձայնել հենց Ադրբեջանը։ Եվ նրա այս հիստերիկ ելույթը եթե մենք ամբողջ բովանդակությամբ նայենք, ապա այստեղ հարցը շատ կասկածելի է դառնում, դրա մասին վաղուց եմ մտածել, որ այդ ամբողջ պատերազմը, հողեր հանձնելը՝ զոհեր տալով, արդյոք եղել է ապիկարությա՞ն հետևանք․ ես արդեն շատ կասկածում եմ։

Իշխանյանին հարցրինք՝ այդ արտահայտությունը համարո՞ւմ է վիրավորանք կոնկրետ որևէ մեկի հասցեին։ «Այո, դա և՛ վիրավորանք է, և՛ զրպարտանք է, ամեն ինչ կա դրա մեջ, բայց ցավոք որևէ հետևանք չի ունենա, որովհետև Հայաստանում իրավապահ մարմինները, որոնք պետք է այդ ամենը ուսումնասիրեն, գտնվում են նրա գրպանում, նրա հանձնարարությամբ են աշխատում, և սա որևէ հետևանք չի կարող ունենալ»,- պատասխանեց Իշխանյանը։

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի