Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 21:09 14-07-2021

Հայ «առաջադեմ» հասարակություն, դուք շարունակում եք աջակցել Սյունիքի հանձմանը․ Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին.

«Հայ «առաջադեմ» հասարակությունը զայրացած է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարության վրա։ Իսկապե՞ս զարմացած և զայրացած ե՞ք։ Ոչ, դուք ձևեր եք թափում, դուք հայրենիք չունեք։ Դուք տարիներով քարոզչություն էիք տանում, որ Արցախը Հայաստան չէ, որ այն ձեզ խանգարում է «լավ ապրելու» և ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու համար։

Դուք ծափահարություններով ընդունեցիք Արցախի անկումը, հիացաք այն հանձնողի խոսքերով՝ «Շուշին դժգույն քաղաք էր», «Շուշին ադրբեջանական քաղաք է»։ Դուք չըմբոստացաք նաև, երբ ձեր իսկ օժանդակությամբ Արցախը թշնամուն նվիրած անձը հայտարարեց, որ Հայաստանը վերահսկում է բուն ադրբեջանական տարածքներ։ Հայաստանի Հանրապետության տարածքներ ներխուժած թշնամուն դուք ընդունեցիք՝ հայտարարելով, որ նրանք եկել են իրենց տները։

Դուք շարունակում եք աջակցել Սյունիքի հանձմանը նույնպես։ Ադրբեջանի նախագահը իրականացնում է թուրք-ադրբեջանական երազանք-նպատակը, և ունենալով ձեզ նման դաշնակիցներ, հավատացած եղեք, որ այն կիրականացվի։

Այնպես որ, այ ողորմելիներ, ձևեր մի թափեք, այլ եղեք անկեղծ։ Եղեք անկեղծ և բարբաջեք, որ Ալիևը ճիշտ է ասում, Հայաստան չի եղել, այն պատմական Ադրբեջան է։ Թե՞ սպասում եք, որ այդ մասին առաջինը հայտարարի ձեր կումիրը, որից հետո դուք այն կհաստատեք ծափահարություններով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ