Արտաքին 4 տարի առաջ - 20:13 26-02-2022

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը ռուսերենով դիմել է ռուսներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ռուսերենով դիմել է ռուսներին՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով քաղաքական գործչի Twitter-ին։

«Ռուսաստանի՛ ժողովրդին, դուք արժանի եք ապրել խաղաղ և արժանապատիվ, ինչպես ուկրաինացիները։ Ինչպես բոլոր մարդիկ ամենուր: Ոչ ոք չի ցանկանում վտանգել այն։ Դուք արժանի չեք անիմաստ պատերազմի Ուկրաինայում ձեր հարեւանների, ընկերների և սիրելիների հետ։ Ինչպես դուք, այնպես էլ Ուկրաինայի ժողովուրդն արժանի է խաղաղ ապրելու»,- գրել է նա։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն անցկացնել Ուկրաինայի տարածքում։

Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից