Արտաքին 4 տարի առաջ - 20:39 14-09-2021

Թբիլիսիում վրդովված են, որ Գալիի դպրոցներում ուսուցումն ամբողջապես տարվում է ռուսերենով

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության Գալիի շրջանում դպրոցականներին արգելել են վրացերեն սովորել: Այս մասին ասված է Վրաստանի՝ հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցրեով պետական ​​նախարարության տարածած հայտարարությունում: Թբիլիսին վրդովված է այս փաստից և հայտարարում է, որ ոտնահարվում են երեխաների իրավունքները:

«Նման անօրինական գործողությունները էթնիկ խտրականության և ռուսացման երկարաժամկետ քաղաքականության շարունակությունն են, որը վարում է Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմը: Դրա նպատակն է օկուպացված տարածքներում վրացական հետքի վերացումը եւ բնակչության ամբողջական ձուլումը», - ասված է հայտարարության մեջ:

Պետական ​​նախարարի գրասենյակը նշում է, որ վրացերեն լեզվով ուսուցման խնդիրը արդիական է նաև Ախալգորիի շրջանում: Նախարարությունից հայտնում են, որ իրենք այդ հարցը կքննարկեն Վրաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ Ժնևի քննարկումների հաջորդ փուլի շրջանակներում, որը նախատեսված է հոկտեմբերի 12-13-ը:

«Վրացական կողմը ջանք չի խնայի և կօգտագործի առկա բոլոր լծակները՝ օկուպացված շրջանների բնակիչների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը պաշտպանելու համար», - հաղորդում են նախարարությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գալիի շրջանի դպրոցներն աստիճանաբար անցնում են ռուսերենի: Այժմ վրացերենով ուսուցումն արգելված է բոլոր դասարաններում: Ըստ մամուլի հրապարակումների՝ այսուհետ վրացերենն ու գրականությունը Գալիի շրջանի դպրոցներում կներկայացվեն որպես օտարերկրյա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում