Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 19-02-2022

Զարեհ Սինանյանի՝ Ֆրանսիա այցի վերջին կանգառը Նիցցայում էր

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի` Ֆրանսիա այցի վերջին կանգառը Նիցցայում էր: SOS Armeni Cote d’Azur կազմակերպության նախագահ Սամսոն Օզարարատի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, շրջայց կատարել «Պարսամեան» հայկական ամենօրյա դպրոցում:

Ներկայացնելով գրասենյակի գործունեություն՝ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Կոտ դ՛Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդին մաս կազմող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: