Արտաքին 4 տարի առաջ - 14:47 18-02-2022

ԱՄՆ-ը հավանության է արժանացրել Լեհաստանին 250 Abrams տանկերի վաճառքը

ԱՄՆ Պետդեպարտամենտը համաձայնել է 250 Abrams տանկեր վաճառել Լեհաստանին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, Twitter-ում հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Շատ կարևոր նորություն Լեհաստանի անվտանգության համար։ Պետդեպարտամենտը համաձայնություն է հայտնել 250 Abrams տանկերի ամենաժամանակակից տարբերակի՝ M1A2 SEPv3-ի վաճառքին»,- գրել է նա։

Նրա խոսքով, սա Լեհաստանի պաշտպանունակության չափազանց կարևոր ամրապնդում է և երկրի պատմության մեջ զենքի կարևորագույն պայմանագրերից մեկը։

Հայտնի է, որ նոր տանկերը կբավականացնեն՝ լիարժեքորեն զինելու համար չորս տանկային գումարտակ։ Նրանք մտնելու են նոր՝ 18-րդ դիվիզիա, Լեհաստանի արևելքում։ Ընդհանուր գումարը, որ հատկացվել է տանկերի ձեռք բերման ծրագրի իրագործման համար, կազմում է 23 միլիարդ 300 միլիոն զլոտի (6 միլիարդ դոլար): Ծրագիրը, բացի բուն տանկերից, ներառում է լոգիստիկ փաթեթ, ուսուցում, ենթակառուցվածքների զարգացում և սպառազինություն։

M1A2 SEPv3 հիմնական մարտական ​​տանկը Abrams տանկի ամենաժամանակակից մոդիֆիկացիան է, որն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ