Ներքին 4 տարի առաջ - 13:15 17-02-2022

Պատերազմի զոհերի մասունքների նույնականացումն ավարտվել է. կան չհուղարկավորված մասունքներ

Հայաստանում կան արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի նույնականացված մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք, ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի կրկնակի հետազոտությունների արդյունքներից հետո ծնողները, հարազատներն իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու»,- ասաց Ավանեսյանը։

Նույնականացված այն մասունքները, որոնք չեն ընդունվել հարազատների կողմից, նախարար Ավանեսյանի խոսքով` պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցները շարունակում են աշխատանքներ տանել հարազատների հետ։

«Կան նաև մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է։ Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը։ Մենք 100-ից մի փոքր ավելի մասնունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, և այդ փուլը ևս ավատվել է։ Այս պահին կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, և ներկայում հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,- հայտնեց Ավանեսյանը։
Միաժամանակ կան նաև մասունքներ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի եղել նույնականացնել։ Դրանք, ըստ առողջապահության նախարարի, արխիվացված են ու պահպանվում են պետության կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ