Մամուլ 4 տարի առաջ - 08:42 17-02-2022

Թիրախում կուսակցությունների գրասենյակներն են. Փաստ

Կուսակցությունների որոշ գրասենյակներ, որպես անշարժ գույք, համարվում են տվյալ կուսակցության սեփականությունը։ Այս մասին փետրվարի 17-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները հիմա էլ լծվել են հիշյալ թեմայի շուրջ ուսումնասիրություններ իրականացնելու գործին։

Մասնավորաբար, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ընդհանուր բազայից հանել են կուսակցություններին (պարզ է՝ ոչ ՔՊ-ին) պատկանող անշարժ գույքի ամբողջ ցուցակը և խոշորացույցի տակ վերցրել դրանց սեփականաշնորհման գործընթացները։

«Փաստին» տեղեկացրել են, որ առանձնակի ուշադրություն են դարձվում մարզային կառույցների գրասենյակներին, ֆիքսվում է սեփականաշնորհման տարեթիվը, առանձնացվում է, թե ում օրոք և ինչ գնով է այն սեփականաշնորհվել, ուսումնասիրվում են մնացած բոլոր մանրամասները։ «Ի դեպ, նշենք, որ այս ընթացքում, զուգահեռաբար, «Քաղաքացիական պայմանագիրը» մի քանի մարզերում բավական մեծ շինություններ է վարձակալել՝ մարզային գրասենյակների աշխատանքն ապահովելու նպատակով»,- գրել է Փաստը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից