Միտք 4 տարի առաջ - 15:21 15-02-2022

Նիկոլին տեղյակ պահեք, որ իրեն ամենաշատը սիրում է Արտաշատի համայնքապետը

Օրերս լուրջ «գլուխգործոցի» եմ հանդիպել։ Ընդ որում, պաշտոնական կայքէջում։ Ոչ միայն ուղղագրական կամ շարահյուսական, նաև աշխարհագրական, պատմական, տրամաբանական։ Նոր ձևավորված Արտաշատ խոշորացված համայնքի պաշտոնական էջում նշվում է, որ Արտաշատ քաղաքը գտնվում է Երևանից 30 կմ հարավ-արևելք, Արաքս գետի ափին։ Երևանի հետ կապված, իրոք, այդպես է։ Բայց Արտաշատը երբեք Արաքսի ափին չի եղել։ Այն գետից առնվազն 6-7 կմ արևելք է։ Արանքում այլ բնակավայրեր կան։ Կարելի էր մտածել, որ Արտաշատ մայրաքաղաքի պատմությունը կարդալիս են հանդիպել, որ այն կառուցվել է գետի ափին, բայց այդ պատմության մեջ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մասին ոչինչ չկա, մինչդեռ կայքէջում գրված է, որ Արտաշատը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Այդ հատվածում գտնվում են Բերձորն ու Շուշին։ Մինչդեռ Արտաշատը երբեք այնտեղ էլ չի եղել։
Պակաս հետաքրքիր չէ նաև Արտաշատի պատմությանը վերաբերող հատվածը։ Ըստ համայնքապետարանի պաշտոնական կայքէջի, Արտաշատը կառուցվել է մ․թ․ա․ 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ. (Իրականում պատմական Արտաշատը կառուցվել է Արտաշես առաջինի օրոք մ․թ․ա․ 180-170թթ․․-երին)։ Փաստորեն, դեռ չկառուցված, գոյություն չունեցած այդ քաղաքն ամբողջ 9 տարի պետության մայրաքաղաք է եղել։
Վերադառնանք, սակայն, աշխարհագրությանը, որովհետև Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա գտնվելուց բացի, Արտաշատը գտնվում է նաև Նախիջևան-Թավրիզ երկաթուղու վրա։ Նախիջևանը Արտաշատից ամբողջ 110 կմ հարավ է ընկնում, Թավրիզը՝ մի քանի հարյուր կմ։ Արտաշատը ինչպես կարող է գտնվել Նախիջևան-Թավրիզ երկաթուղու վրա, անհասկանալի է։ Ու թերևս այս ամենում ամենահետաքրքիրը․ քաղաքին վերաբերող հոդվածում, արդեն երրորդ նախադասությունն այն մասին է, որ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու երկաթուղային ճանապարհի վրա։ Մինչ այդ Հայաստանի բնակավայրերի վերաբերյալ երբևէ նման աշխարհագրական ներկայացում չի եղել։ Եթե նույնիսկ երկաթուղային ցանցով է քաղաքի դիրքը ներկայացվում, ապա Արտաշատով է անցնում Երևան-Երասխ երկաթգիծը։ Իսկ թե ինչի համար են Արտաշատի աշխարհագրական դիրքն ու պատմությունը ներկայացնելիս արդեն երրորդ նախադասության մեջ Բաքուն խցկում, հասկանալի է։ Շեֆին այդպես դուր կգա։ Մնում է միայն, որ ինչ-որ կերպ շեֆին տեղյակ պահվի, որ առաջինն այդ մասին գրվել է Արտաշատի կայքէջում, կհետևի, որ իրենց ամենանվիրվածների ցանկում պետք է ներառել նաև այս համայնքապետի անունը։ Իսկ որ այս Արտաշատը բոլորովին էլ մ․թ․ա․ կառուցված չէ, որ այն կառուցվել է անցած դարի կեսերին, որ այս կայքով սա նրանից 5 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում, մարզպետարանի կայքով՝ 10 կմ, որ այս կայքով քաղաքն ունի 25․4 հազար բնակչություն, մարզպետարանի կայքով՝ 19․1 հազար, սրանք աներևակայելի մանրուքներ են։ Կարևորը, որ Նիկոլն իմանա, որ առաջինը Արտաշատի կայքում է, որ հայկական, հայաստանյան բնակավայրը կապվում է Բաքվի հետ։ Հաջորդիվ արդեն քայլարածները կանեն հաջորդ քայլը․հայկական բնակավայրերը կփորձեն նշել հին, պարսկական ու թուրքական տարբերակներով։ Շեֆը դրա օրինակը տվել է։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան