Արտաքին 4 տարի առաջ - 23:47 14-02-2022

Ուկրաինական UIA ավիաընկերությունը սկսել է օգտագործվող ինքնաթիռների տարհանումն արտասահման

Ուկրաինայի խոշորագույն ավիաընկերությունը՝ UIA-ն, սկսել է իր ինքնաթիռները դուրս բերել Ուկրաինայից այն բանից հետո, երբ ստացել է վարկատուներից համապատասխան ցուցումներ: Այս մասին ասվում է ընկերության մամուլի ծառայությունում։

Այն բանից հետո, երբ ապահովագրական ընկերությունները դադարեցրել են Ուկրաինայի օդային տարածքում թռչող ինքնաթիռների ապահովագրումը, UIA-ի վարկատուները պահանջել են Իսպանիա տեղափոխել 5 Boeing 737-800 ինքնաթիռ։ Ընկերության մյուս ինքնաթիռները դեռ այնտեղ են, սակայն երկու ինքնաթիռներ տեղափոխվել են Սերբիա։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջատար ապահովագրական ընկերությունների կողմից Ուկրաինայի վրայով թռիչքների ապահովագրության դադարեցման մասին լուրը անհանգստություն է առաջացրել ինքնաթիռների վարձակալությամբ և լիզինգով զբաղվող ընկերությունների շրջանում։ Վարկատուները հանդես են եկել ուկրաինական ավիաընկերությունների կողմից օգտագործվող ինքնաթիռների արագ վերադարձի օգտին ԵՄ երկրներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին