Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:50 14-02-2022

Քննարկվել են Հայփոստի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականից հետո Հայփոստի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ուղղված են եղել ուղղակի փոստային ծառայություններից դեպի ավելի ընդգրկուն ծառայությունների մատուցմանը: Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է օրինակելի բաժանմունքի մոդելը, 26 փոստային բաժանմունք վերանորոգվել է, հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ են բացվել Իջևանում, Գյումրիում, առաջիկայում կբացվի նաև Վանաձորում:

Ապահովվել է նաև Հայփոստի ցանցի տեխնիկական հագեցվածությունը, ավելացվել է ավտոպարկը, արդյունքում՝ փոստի փոխանակման ժամկետը կրճատվել է 3 անգամ, տեղի է ունեցել փոստային ծառայությունների թվային տրանսֆորմացիա: Լայնածավալ աշխատանքներ են տարվել միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները:

Մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ներդրվել են Haypost med, Haypost pay և այլ գործիքներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայփոստի կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը:

Խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել Հայփոստի շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված միջոցառումներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը և ընդգծել, որ Հայփոստի խնդիրն է՝ մատուցվող նորանոր ծառայությունների միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայփոստը պետք է շարունակի էլեկտրոնային առևտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաև հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից՝ հաշվի առնելով Հայփոստի բաժանմունքների լայն սփռվածությունը:

Վարչապետը հանձնարարել է գնահատել պետական այն ծառայությունները, որոնք հնարավոր կլինի մատուցել Հայփոստի միջոցով՝ այդպիսով ընդլայնելով վերջինիս գործունեության դաշտն ու նպաստելով ծառայությունների ավելի որակյալ և սեղմ ժամկետներում մատուցմանը:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով