Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:59 12-02-2022

ԱՄՆ-ն իր դիվանագետներին տարհանում է Կիևից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է իր դիվանագետների Ուկրաինայից տարհանումը։ Խոսքն առանցքային պաշտոններ չզբաղեցնող աշխատակիցների մասին է, հաղորդել է դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտը հրամայել է ոչ առանցքային պաշտոններ զբաղեցնող դիվանագետներին լքել Կիևում ԱՄՆ դեսպանատունը՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը մատնանշող այդ երկրի հետ սահմանին ռուսական զինուժի կուտակմանը վերաբերյալ ​​հաղորդագրությունների պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում:

Դեսպանատնից նաև հայտնել են, որ հիմնական թիմը կմնա Ուկրաինայում՝ ուկրաինացի գործընկերների հետ։