Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:14 24-01-2022

ԱՄՆ պետքարտուղարությունը սկսել է Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանումը

ԱՄՆ Պետքարտուղարությունը ժամեր առաջ թույլատրել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին հեռանալ Ուկրաինայից, քանզի վտանգ կա, որ ՌԴ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել այդ երկրի դեմ։ Որոշվել է նաև կրճատել Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը՝ հետ կանչելով ոչ կենսական գործառույթ իրականացնողներին։

Բացի այդ, Պետդեպարտամենտը Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել մտածել երկիրը կոմերցիոն թռիչքներով լքելու և Ռուսաստան չայցելելու մասին:
«Տեղեկություններ կան, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ է ծրագրում: Անվտանգության պայմանները, հատկապես Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ առանց նախազգուշացման»,- ասվում է ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրության մեջ, որին հղում է անում Bloomberg-ը: