copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:51 08-02-2022

Տնտեսության տրադիցիոն առաջատար ճյուղերի մեծ մասում անկումը շարունակվում է

Վիճակագրության կոմիտեն (որ մինչև բոլորովին վերջերս կոչվում էր «ազգային վիճակագրական») հրապարակել է 2021 թվականին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները։ Օրեր առաջ դրա նախնական տարբերակը եղել էր, որին անդրադարձել ենք։ Պաշտոնական տվյալներով 2021թ․-ին նախորդ տարվա նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 5․8%։

Բացառությամբ գյուղատնտեսությունից և էլեկտրաէներգիայի արտադրությունից (սրանք արդյունաբերության հետ միասին կազմում են տնտեսության ողնաշարը), որոնցում տնտեսությունն անկում է գրանցել՝ մյուս ոլորտներում 3- 8%-ոց աճ է արձանագրվել։ Մեկ բացառություն ևս․ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 17․7%-ով, ընդ որում արտահանումն աճել է 19․1%-ով, ներմուծումը՝ 16․9%-ով։ Փաստն ինքնին դրական է։ Բայց բացարձակ թվերով արտահայտված՝ 3․02 մլրդ դոլարի արտահանում ենք իրականացրել և 5․35 մլրդի ներմուծում։ Ինչ էլ արտահանվի, էական չէ, շնորհիվ դրա՝ արտադրություն է իրականացվում, տարադրամ մտնում երկիր։ Մինչդեռ շատ էական է, թե ինչ է ներկրվում երկիր, որովհետև մի բան է, եթե բերվում է գյուղմթերք, որի ընդգծված ավելցուկ ունենք, սննդամթերքի տեսակներ, որի արտադրությունը տեղում կազմակերպելու հնարավորություն ունենք կամ տեքստիլ, և բոլորովին այլ է, երբ ներկրվում են բարձր տեխնոլոգիական սարքավորումներ կամ արտադրության միջոցներ՝ արտադրություն կազմակերպելու համար։ Եվ քանի որ արտաքին առևտրի վիճակագրության «բացվածքը» հրապարակվում է միայն տարեկեսին, պատկերը չունենք՝ հասկանալու համար ներկրումը ինչի հաշվին է կրճատվել․ գոմեշի մսի՞, թե՞ բարձր տեխնոլոգիական սարքավորումների։ Ինչևէ։

Քանի որ տնտեսության զարգացումը առաջնահերթ պայմանավորված է արդյունաբերության վիճակով, հասկանանք, թե ինչ զարգացումներ են ընթացել այս ոլորտում։ Նախ․ արդյունաբերությունն «աճել է» 3․3%-ով։ Մեզանում ոլորտի առաջատար հանքարդյունաբերության երկու ճյուղերը՝ բաց հանքերի շահագործումն ու մետաղական հանքաքարի արդյունահանումը, անկում են գրանցել 0․7 և 1․5%-ով։ Նշենք, որ այս երկու ճյուղերից ստացված արտադրանքի գումարը 2021թ․-ին կազմել է 1 տրիլիոն 156․5 մլրդ դրամ։ Հանքագործական արդյունաբերության հարակից գործունեություն ենթաճյուղում գրեթե 40%-ոց աճ է գրանցվել, որը կազմել է 511 մլն դրամ։ Տնտեսության հիմնական «լուրջ» թվերը սրանք են ու խմիչքների արտադրությունում ստեղծվածը։ Հանքարդյունաբերությունից հետո ոլորտի առաջատար ճյուղը հանդիսանում է սննդի արդյունաբերությունը, որտեղ աճը կազմել է 3․8%։ Բավականին լավ (21․5%) աճ է արձանագրվել խմիչքների արտադրությունում (202 մլրդ)։ Սա հանքարդյունաբերությունից հետո մեր ամենահզոր ճյուղն է։ Լուրջ (25%-ոց) աճ է արձանագրվել հագուստի արտադրությունում, 2․5%-ոց՝ դեղարտադրությունում, 20%-ոց՝ կահույքի։

Երկրի տնտեսության վերջին տարիների առաջատարներից ծխախոտի արտադրությունում գրանցվել է ավելի քան 13%-ոց անկում, Հայաստանի համար տրադիցիոն քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունում 25%-ոց անկում է, պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունում՝ 40%-ոց, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունում՝ 4%, ոսկերչական արտադրանքի արտադրության ոլորտում 33%-ոց նվազում, որը միշտ եղել է մեր տնտեսության առաջատարներից։ 10․5%-ոց նվազում է արձանագրվել հիմնային մետաղների արտադրությունում։ Նման անկումից հետո անգամ, սրա արտադրանքը բացարձակ թվերով կազմել է 182․5 մլրդ դրամ, ոսկերչությունում 33%-ոց նվազումից հետո՝ արտադրանքը կազմել է 28 մլրդ դրամ։ Մինչդեռ ասենք կահույքի արտադրությունում 20%-ոց աճից հետո ստեղծված արտադրանքի գինը կազմել է 10․6 մլրդ դրամ։

Այստեղ հարցի նրբությունը նրանումն է, որ համեմատաբար հզոր ճյուղեր հանդիսացող հանքահումքի գների բարձրացման, խմիչքի արտադրության ծավալների հաշվին համախառն արտադրանքի ընդհանուր ցուցանիշը մեծացել է, մինչդեռ տրադիցիոն առաջատար ճյուղերում անկում է։

Աշոտ Խաչատրյան

adv_banner

Ամենից շատ դիտված

17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
18:39 Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին
18:00 Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com
19:17 1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ
22:25 Վաղը բոլորը 1 ամսվա աշխատավարձը կստանան․ Արտաշատի ԲԿ-ի տնօրեն
12:45 Պաշտո՞ն են տալիս. Գեղամ Նազարյանը կառավարությունում է
13:52 Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա․ Հովիկ Աղազարյան
11:30 Ես ո՛չ ազգն եմ հասկանում, ո՛չ էլ նահատակը․ հարցում՝ «ազգ-բանակի» ու «ազգ-նահատակի» նույնության մասին