copy image url
Խոսք 3 տարի առաջ - 17:27 30-09-2021

Թեստերի գների անկումը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ. Էլինար Վարդանյան

Oragir.news-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ «Քովիդը քանդված երկրում» վերտառությամբ հոդվածը:

Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։ Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։ Բայց պատվաստման և թեստերի խնդիրը չի կարող սահմանափակվել Առողջապահության նախարարով։ Հարցը նախարարին նեղել-չնեղելու հարթությունում չէ, այն շատ ավելի խորն է։ Այս պայմաններում առողջապահության նախարար փոխենք, թե չէ, գա երկրորդը, երրորդը, միևնույն է նորերի գործիքակազմը չի փոխվելու։ Նա պնդելու է պատվաստման անհրաժեշտության մասին և հանդիպելու է դիմադրության։ Բայց եթե մենք ուզում ենք հաղթահարել խնդիրը պետք է քայլեր կատարեն և´ պետությունը, և´ քաղաքացին։ Երկու հարթությունում էլ կան էական տապալումներ.

- Դժվար է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետությունը չի ապահովում հանրային տրանսպորտում համաճարակային անվտանգության որևէ նորմ։ Երևան քաղաքում, ըստ էության, չկա քաղաքային տրանսպորտ. լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավտոբուսներ ու փոքր ավտոբուսներ։ Սա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Ի՞նչ անի քաղաքացին։

- Պետությունը չի կարողացել իրականացնել գրագետ համոզիչ քարոզարշավ՝ պատվաստման օգտին։ Առանց դրա չի լինում։ Ըստ էության, պետությունը տապալել է պատվաստման ընթացքը, դարձյալ՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի։ Մարդկանց պետք է համոզել, և դրա համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք չեն կիրառվել Հայաստանում։

- Կարևոր հարց է պետության կողմից առաջարկվող պատվաստանյութերը։ Քաղաքացին շատ մեծ ընտրության հնարավորություն չունի։

- Առանձին հարց է՝ պետության առաջին դեմքերի պատվաստման թեման. եթե պետական պաշտոնյաների մի մեծ խումբ ազատվում է հարկադիր պատվաստման պահանջից, հիմնավորելով, որ նրանց մեծամասնությունը պատվաստված է, ուրեմն հրապարակե´ք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստման փաստը հաստատող ապացույց և, որ նույնքան կարևոր է, ինչ պատվաստանյութերով։ Եթե նրանք պատվաստված են, ընդ որում՝ Հայաստանում առկա պատվաստանյութերից մեկնումեկով, դա քաղաքացիների համար համոզիչ գործոն կլինի։ Եթե նրանք չեն պատվաստվել կամ պատվաստված են Հայաստանում դեռևս ոչ առկա պատվաստանյութերով, ապա դա լրիվ այլ թեմա է։

- Եվ ի վերջո, չեն կարող իշխանության տարբեր մարմինների մեսիջները հակասական տրամադրություններ ստեղծել հանրության մոտ։ Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է քովիդի սրման, երիտասարդացման վտանգի մասին, իսկ դրան զուգահեռ կառավարությունը, որի մի մասն է նախարարությունը, իր ամբիցիաների համար քովիդ վատթարացող պայմաններում սեպտեմբերի 21-ին կազմակերպում է բազմամարդ միջոցառում, առանց որևէ նորմերի պահպանման։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Որպես արդյունք քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս չի կրում դիմակ և չի պահպանում որևէ սոցիալական հեռավորություն։

Այս հարցին անլուրջ վերաբերմունքը նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Պետությունը հիմա այն կազմակերպվածության մակարդակին չէ, որ կարողանա որևէ ոլորտում ծավալուն, արդյունավետ ծրագիր իրականացնել, և մենք հիմա դա պարզ տեսնում ենք քովիդի օրինակով։

adv_banner

Ամենից շատ դիտված

17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
18:39 Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին
18:00 Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
22:25 Վաղը բոլորը 1 ամսվա աշխատավարձը կստանան․ Արտաշատի ԲԿ-ի տնօրեն
19:17 1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com
12:45 Պաշտո՞ն են տալիս. Գեղամ Նազարյանը կառավարությունում է
23:17 Մե քիչմ ջահել չէ՞ մեր քաղաքապետը. Գյումրիի քաղաքապետի թեկնածուները քարոզչություն են անում
11:30 Ես ո՛չ ազգն եմ հասկանում, ո՛չ էլ նահատակը․ հարցում՝ «ազգ-բանակի» ու «ազգ-նահատակի» նույնության մասին