Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:37 07-02-2022

Բելառուսը Լեհաստանի հետ սահմանին պատրաստ էր պատերազմի. Լուկաշենկո

Բելառուսի իշխանությունները պատրաստ էին պատերազմի Լեհաստանի հետ սահմանին՝ ՆԱՏՕ-ի հնարավոր գործողությունների պատճառով։ Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է Բելառուսի չճանաչված առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Սոլովյովը նրան նաև հարց է ուղղել, թե նա ՆԱՏՕ-ի ինչ-որ ծրագրի առկայության զգացո՞ւմ է ունեցել, որի համաձայն՝ դաշինքի երկրները կարող էին խաղաղապահ կոնտինգենտ մտցնել՝ «Բելառուսի տարածքում ապրող լեհ բնակչությանը փրկելու համար»։

«Ես մտահայեցողականորեն չեմ բացառել, որ կարող են շարժվել»,- պատասխանել է Լուկաշենկոն:

Նա կարծում է, որ 2020 թվականի Բելառուսի նախագահական ընտրությունների վրա ազդելու Լեհաստանի իբր փորձը կարող էր հանգեցնել ՆԱՏՕ-ի ուժերի ներխուժման և Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի:

«Նախագահական ընտրություններից առաջ ծրագիր կար, ես այդ մասին խոսել եմ, պետք էր գոնե մեկ օրով, մեկ օր մտնել Կառավարության տուն, նստել սեղանի շուրջը, իսկ ավելի լավ է՝ այստեղ՝ Անկախության պալատում... ՆԱՏՕ-ին կհրավիրեին բառացիորեն մի ակնթարթ: Եվ պատկերացրեք իրավիճակը, ՆԱՏՕ-ին հրավիրել են այստեղ, և ի՞նչ»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, այդ դեպքում կլիներ պատերազմ: Միաժամանակ, զրույցի ընթացքում Լուկաշենկոն դրական է պատասխանել խնդրանքին՝ պարզաբանել, թե նա նկատի է ունեցել արդյոք նոր համաշխարհային պատերազմի վտա՞նգը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է