Ուղիղ եթեր
Ալեքսանդր Կարապետյանը միացել է «Ալաշկերտ»-ին
copy image url

Ալեքսանդր Կարապետյանը միացել է «Ալաշկերտ»-ին

Սպորտ 3 տարի առաջ - 13:36 05-02-2022

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ալեքսանդր Կարապետյանը 6 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 25 խաղերում: «Ալաշկերտի» նորեկը հանդես է եկել Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող մի շարքակումբներում, ռուսական «Սոչիում» և «Տամբովում», երևանյան «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս էանցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին: