copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:43 04-02-2022

Պուտինն աչքերը փակել է, երբ ուկրաինացիներն են անցել օլիմպիական մարզադաշտով. NBC

Ամերիկյան NBC հեռուստաալիքը ցույց է տվել, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ինչպես պնդում են մի շարք Telegram ալիքներ, այդ թվում՝ Znak.com-ը, Ուկրաինայի հավաքականի՝ «Թռչնի բույն» մարզադաշտով անցնելիս Ռուսաստանի առաջնորդը փակել է աչքերը։ Նա դրանք իբր բացել է միայն այն ժամանակ, երբ ուկրաինացի մարզիկներն անցել են տրիբունաների կողքով։

Բացի դրանից, ամերիկացի մեկնաբանները, խոսելով Ուկրաինայի հավաքականի դուրս գալու մասին, նշել են, որ տրիբունաներում Պուտինին հետևում է ամբողջ աշխարհը։ Հաղորդավարները նշել են, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահման է ուղարկել ավելի քան 100 հազար զինվորականների։ Նրանք նաև հիշեցրել են, որ ԱՄՆ իշխանությունները Մոսկվային սպառնում են պատժամիջոցներով։