Սպորտ 4 տարի առաջ - 17:33 03-02-2022

Երևանի «Փյունիկ»-ը շարունակում է համալրել կազմը

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 29-ամյա վենեսուելացի եզրային պաշտպան Ալեքսանդեր Գոնսալեսը։

Գոնսալեսը կարիերան սկսել է վենեսուելական «Կարակաս» ակումբում, ապա 2012թ.-ինտեղափոխվել է շվեյցարական «Յանգ Բոյզ», որի կազմում ելույթ է ունեցել մինչև 2015թ.-ը: Այդընթացքում նա վարձավճարով խաղացել է նաև շվեյցարական «Աարաու» և «Թուն» ակումբներում: 2016թ.-ին Ալեքսանդեր Գոնսալեսը տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող«Ուեսկա» ակումբ, այնուհետև մեկական մրցաշրջան հանդես է եկել իսպանական «Էլչեում» և«Միրանդեսում»: 2020թ.-ին կարճ ժամանակահատված խաղացել է Բուխարեստի «Դինամոյում»:

Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է իսպանական «Մալագան», որտեղ նա հանդես է եկել նախորդ մրցաշրջանում:
Նշենք, որ Ալեքսանդեր Գոնսալեսը հանդիսանում է Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 58 խաղ և խփել 1 գոլ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ