Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրաքի անվտանգության ոլորտի աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով, օդանավակայանի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ։ Դրանցից մի քանիսը, ինչպես նշվում է, ընկել են թռիչքուղու և օդանավակայանի շենքի մոտ։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։