Հրթիռներ՝ բարեկամ երկրին․ Հնդկաստանը Հայաստանին 150-500 կմ հեռահարության բալիստիկ հրթիռներ կվաճառի
copy image url

Հրթիռներ՝ բարեկամ երկրին․ Հնդկաստանը Հայաստանին 150-500 կմ հեռահարության բալիստիկ հրթիռներ կվաճառի

Արտաքին 6 ամիս առաջ - 14:45 16-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը թույլատրել է Հայաստանի Հանրապետությանը Pralay քվազիբալիստիկ հրթիռներ վաճառել։ Այս մաին տեղեկացնում է հնդկական Alpha Defense պորտալը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ թույլատրվել է հնդկական հրթիռների արտահանումը բարեկամ երկիր։ Հրապարակմանը կից ներկայացվել է նաև Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության տրամադրած լուսանկարը։

Pralay-ը կարճ հեռահարության, քվազի բալիստիկ, պինդ վառելիքով աշխատող «երկիր-երկիր» դասի հրթիռ է: Այն ի վիճակի է խոցել թիրախները 150-500 կմ հեռավորության վրա:

Միևնույն ժամանակ պորտալը չի հստակեցրել, թե Հայաստանի և Հնդկաստանի միջև սպառազինության մատակարարման պայմանագիրը երբ կստորագրվի։

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հուլիսին Indian Defence Research Wing հնդկական հրատարակությունն էր հայտնել, որ Հայաստանը հարցում է ուղարկել՝ Pralay օպերատիվ-մարտավարական հրթիռների գնման համար, որպեսզի Ադրբեջանի կողմից Իսրայելից գնված LORA օպերատիվ-տակտիկական հրթիռների հետ կարողանա հավասարակշռություն ստեղծի։ Հրատարակությունը հիշեցրել էր, որ Հնդկաստանը պարտավորվել է չարտահանել ավելի քան 300 կիլոմետր հեռահարությամբ և 500 կիլոգրամից ավելի մարտագլխիկով հրթիռներ, ինչը հրթիռների մատակարարումն անհնարին էր դարձնում։ Այս համատեքստում նշվել էր, որ Հնդկաստանն ակտիվորեն աշխատում է կրճատված հեռահարությամբ Pralay հրթիռներ ստեղծելու ուղղությամբ։