Արտաքին 4 տարի առաջ - 15:14 27-01-2022

Եգիպտոսում դաժան ծեծի են ենթարկել ռուս լուսանկարչին՝ կասկածելով, որ նա կանանց է նկարահանում

SHOT-ի Telegram ալիքի տվյալներով՝ Եգիպտոսում ռուս լուսանկարիչ Արսենի Կոտովը ծեծի է ենթարկվել «Աղբատարների քաղաք»-ի նկարահանումների ժամանակ։ Տեղի բնակիչները ենթադրել են, որ նա լուսանկարում է իրենց և այդ թվում՝ կանանց։ Կոտովից առգրավել են անձնագիրը՝ գումարով։

Հետո արդեն եգիպտացիներից մեկը դիմել է ոստիկանություն՝ ծեծկռտուքի մեղքը բարդելով ռուսի վրա և ցույց տալով կապտուկները։ Կոտովը ձերբակալվել է: Անձնագիրը նրան վերադարձրել են, բայց դրա մեջ գումար արդեն չի եղել։ Նրան նույնպես տեղափոխել են բուժհաստատություն, որտեղ կարել են նրա վերքը։

«Դատից հետո ինձ ասացին, որ ազատ եմ, բայց հետո ամեն դեպքում տարան ոստիկանություն: Ինձ մինչև հիմա այստեղ են պահում»,- պատմել է լուսանկարիչը։ Նա հավելել է, որ իր լուսանկարներով հետաքրքրվել է «տեղական public security-ը»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին