Ներքին 4 տարի առաջ - 16:57 03-12-2021

27-ամյա երիտասարդին առևանգել և դաժան ծեծի են ենթարկել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին առևանգելու դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 36-ամյա բնակիչը, տեղեկանալով իր ընկերոջ հասցեին 27-ամյա երիտասարդի ինստագրամյան էջից կատարված վիրավորական գրառումների մասին, պատժելու նպատակով նրան առևանգելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել վերջինիս գործընկերոջ և մի խումբ անձանց հետ: Պայմանավորվածության համաձայն՝ 27-ամյա երիտասարդի գործընկերը, չարաշահելով նրա հետ ունեցած փոխհարաբերություններից ձևավորված վստահությունը, իրականությունը դիտա­վորությամբ խեղաթյուրելով, վերջինիս կողմից իր մարմնի վրա դաջվածք կատարելու պատրվակով, 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:09-ին, նրան հրավիրել է իր տանը կից աշխատասրահ: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, երիտասարդն այցելել է նշված վայր, որտեղ 36-ամյա տղամարդն իր ընկերոջ և մի խումբ անձանց հետ, շուրջ 1 ժամ 27-ամյա երիտասարդին ապօրինի զրկելով ազատությունից, ծեծի են ենթարկել վերջինիս՝ պահանջելով հայտնել նրա ինստագրամյան էջից վիրավորական գրառում­ներ կատարած անձի տվյալները:

Ստանալով բացասական պատաս­խան՝ նրանք շարունակել են հանցավոր գործողությունները և դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով երիտասարդին նստեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտո­մեքենա և նրա կամքին հակառակ տեղափոխել մեկ այլ շինություն, որտեղ շուրջ մեկ և կես ժամ շարունակել են ապօրինի զրկել ազատությունից և ծեծի ենթարկել նրան: Այնուհետև՝ Ժամը 01:25-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդն ազատ է արձակվել իր ընկերոջ միջամտությամբ՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում