copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:46 27-01-2022

Պերուի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել հանցավորության աճի պատճառով

Պերուի իշխանությունները որոշել են արտակարգ դրություն մտցնել երկրի մայրաքաղաք Լիմայում և նրան հարող ինքնավար Կալյաո մարզում՝ հանցավորության աճի պատճառով։ Արտակարգ դրությունը մտցվում է 45 օրով, գրում է ՏԱՍՍ-ը։

Առաջիկա ամսվա ընթացքում կսահմանափակվեն որոշ քաղաքացիական իրավունքներ և ազատություններ, ինչպիսիք են տան անձեռնմխելիության իրավունքը, հավաքների ազատությունը և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

Ոստիկանությունը կշարունակի վերահսկել հասարակական կարգը, սակայն անհրաժեշտության դեպքում կդիմի զինվորականների օգնությանը։