Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:51 26-01-2022

Արայիկ Հարությունյանն ի՞նչ պակաս Էդմոն Մարուքյան է

Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո մի երկու օր աշխուժություն առաջացավ քաղաքական դաշտում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ևս աշխուժացել էին, նրանց մոտ մեծ ոգևորություն էր առաջացրել նախագահի հրաժարականը, քանի որ մտածում էին՝ իրենց համար պաշտոնի տեղ է ազատվել։ Դեռ ոչ ոք չգիտեր՝ ում է առաջադրելու իշխանությունը, ու իրենց կուսակիցներն արդեն «Ֆեյսբուքում» Մարուքյանին ու Սարգսյանին «կարգել» էին նախագահ, որովհետև հենց միայն իրենք էին արժանի այս պաշտոնին։ Այսինքն՝ թերագնահատում էին Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ճաշակը։ «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետություն» կուսակցության անդամներին թվում էր, թե ՔՊ-ն չի կարողանա ավելի վատ ու խայտառակ թեկնածու առաջադրել, ուստի իրենք Հայաստանի ամենավատ նախագահի լավագույն թեկնածու էին պատկերացնում հենց իրենց առաջնորդներին։ Անցավ երկու օր, և այսօր պարզ դարձավ, որ ՔՊ-ն իր զինանոցում այնպիսի խայտառակ կադրեր ունի, որոնք ոչնչով պակաս չեն ոչ Էդմոն Մարուքյանից, ոչ Արամ Սարգսյանից, ոչ էլ անգամ Լևոն Շիրինյանից։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ որոշմամբ շախ և մատ արեց նախագահի բոլոր կեղծ թեկնածուներին, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նրա մասին՝ որպես մականուն, համացանցում, չգիտես ինչու, գրում են՝ «Դդում»։ Կարծում ենք՝ այդպես են ասում Արցախի նախագահից տարբերելու համար։

Արայիկ Հարությունյանը երևի ինքն էլ է գնացել Նիկոլ Փաշինյանին համոզել, թե ինքը ի՞նչ պակաս Էդմոն Մարուքյան է, որ չպիտի դառնա նախագահ։ Հետո բերել է ճնշող արգումենտներ, որ ինքը Մարուքյանից ավելի հավատարիմ է եղել ու նախագահի պաշտոնում էլ հավատարիմ կլինի իրեն, ինչ տան՝ առանց նայելու կստորագրի, անգամ վարչապետի հրաժարականը։ Բայց մի փոքրիկ խնդիր կա այս անձանց՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու համար։ Դա նրանց կուսակցական լինելն է։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, ստիպված պիտի հրաժարվեն իրենց կուսակցական պատկանելությունից, եթե շատ են ցանկանում դառնալ նախագահ։ Բայց դե՝ սա ի՞նչ մեծ հարց է այս մարդկանց համար, մի գիշերում կուսակցությունից դուրս գալու դիմում կգրեն, չէ՞ որ առջևում նախագահի աթոռն է։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել

Ձեզ գուցե հետաքրքրի