Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:18 26-01-2022

ԵՄ-ում ընդունելի պատվաստանյութերով պատվաստվելու համար ռուսաստանցիները հիմնականում Երևան են այցելում

Տոմսերի վաճառքներն այն ուղղություններով, որտեղ կարելի Է կորոնավիրուսի դեմ պատվաստվել ԱՀԿ-ի կամ Եվրամիության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով, 2021 թվականի դեկտեմբերին հասել Է առավելագույն ցուցանիշների:

Այդ մասին հաղորդում Է Ozon Travel-ը: Այդ առումով 2021 թվականին ռուսաստանցիներն ամենից հաճախ Երևան են այցելել: Մոսկվայից Երևան կարելի Է ժամանել թեկուզ մեկ օրով, քանի որ չվերթները մի քանիսն են:

Օտարերկրացիների համար առաջարկվում է երկու պատվաստանյու՝ Moderna և AstraZeneca: Դրանք երկբաղադրիչ են, ուստի ստիպված են ժամանել երկու անգամ, իսկ երկրորդ ներարկումից հետո տալիս են եվրոհավաստագիր, պատմել են առցանց-ծառայությունում:

Ընկերությունում ճշտել են, որ ընթացակարգի համար կարելի Է գրանցվել EarlyOne հավելվածի միջոցով: Մեկ ուղղությամբ տոմսի միջին գինը ձմռան ամիսներին ավելացել Է մինչև 10 հազար ռուբլիով: