Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել երկրի պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: