Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով սովյալների թիվը կավելանա 18 միլիոնով Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակն է «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկվածը ազատամարտիկ Իգոր Սարգսյանն էր Իրանը Պարսից ծոցում կալանել է հունական երկու նավթային լցանավ Սեւակ Խաչատրյանին եւ ընկերներին մեկուսացրել են, որպեսզի Փաշինյանի դեմ ակցիա չանեն Թուրքիան մտադիր է 2023 թ. առաջին եռամսյակում սպառել Սև ծովի գազը Ադրբեջանը կրակ է բացել, շարքայինը ծանր վիրավորում է ստացել «Սասնա Ծռեր»-ի տղաներին վերադարձնում են բանտ․ փաստաբան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Նախագահի հրամանագրով՝ 115 զինվորականներ պարգևատրվել են
Երևան +23°
Արտաքին 4 ամիս առաջ - 18:13 26-01-2022

Թուրքիան գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին պետք է վճարի 12.300 եվրո՝ կալանքի տակ պահելու համար. ՄԻԵԴ

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ազատության և անվտանգության մասին 5-րդ և խոսքի ազատություն մասին 10-րդ կետերը՝ կալանքի մեջ պահելով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին։ Ըստ այդմ՝ Թուրքիան պետք է Դենիզ Յուջելին որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարի 12.300 եվրո և ևս 1000 եվրո դատական ծախսերի համար։

Լրագրող Դենիզ Յուջելը, որը 5 տարի առաջ էր դիմել ՄԻԵԴ-ին, Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ գոհացուցիչ բնորոշելով կայացված վճիռը։ Յուջելը, սակայն, քննադատել է, որ դատարանը խոշտանգման արգելքի խախտում չի տեսել գործում՝ չնայած ինքը 9 ամիս շարունակ մեկուսացված է եղել Սիլիվրիում, 3 օր ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնության, և այդ ամենը քաղաքական հրահանգներին համապատասխան է իրականացվել։

Ձեզ գուցե հետաքրքրի