copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:43 26-01-2022

ԱԽ քարտուղարին է ներկայացրել Գերմանիայի դեսպանին տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը

Հունվարի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ գրասենյակը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի