Երևան +17°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:53 26-01-2022

Հրաչյա Սարգսյանը փոխել է քաղաքապետի խորհրդականին. աշխատավարձի չափը 629 000 դրամ է

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում կադրային փոփոխություններ է իրականացրել: Մասնավորապես, քաղաքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականից։

Երևանի քաղաքապետի մեկ այլ հրամանով էլ Գարիկ Բարսեղյանը քաղաքապետի խորհրդական է նշանակվել: Բարսեղյանի աշխատավարձը կլինի 629 000 դրամ:

Նշենք, որ Բարսեղյանը նշանակվել է Դավիթ Ճգնավորյանի փոխարեն: Նա երեկ Facebook-ի իր էջում գրառում էր կատարել` ասելով, որ հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել իր պարտականությունների կատարումը Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։