copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:47 26-01-2022

Գերմանիան խնդրում է ՌԴ-ի դեմ հնարավոր պատժամիջոցներից բացառել էներգետիկ սեկտորը

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Ուկրաինայի պատճառով Մոսկվայի դեմ պոտենցիալ պատժամիջոցները չդիպչեն ռուսական էներգետիկ սեկտորին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ Բեռլինը պնդում է բացառություն՝ ռուսական բանկերի համար դոլարով գործարքներին հասանելիությունը արգելափակելու դեպքում։ Առաջարկը պաշտպանում են նաև արևմտաեվրոպական այլ երկրներ։

Գերմանիան մտավախություն ունի Եվրոպա էներգակիրների մատակարարումների ընդհատումներից։ Միաժամանակ Bloomberg-ի զրուցակիցները նշում են, որ առաջարկվող բացառությունները չեն կանխի «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ հնարավոր պատժամիջոցները։ Գերմանիան, մասնավորապես, պատրաստ է նաև աջակցել ուղևորությունների արգելքին և սառեցնել ռուս օլիգարխների ակտիվները, ինչպես նաև սահմանափակել ներդրումները Ռուսաստանում։

Բեռլինն իր առաջարկները փոխանցել է ԵՄ մյուս երկրներին Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելու պատճառով քննադատությունից հետո:

Ձեզ գուցե հետաքրքրի