Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:42 26-01-2022

Փաշինյանն իր օգնական Նաիրի Սարգսյանին ազատել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է իր օգնականին աշխատանքից։

Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,– գրված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Սարգսյանը վարչապետի օգնականի պաշտոնում է նշանակվել 2018 թվականի հունիսի 1-ին։ Մինչ այդ նա եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնականը։